384 դիտում, 2020.05.26 20:47

Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը մայիսի 27-ին 5 ժամ փակ կլինի

Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը մայիսի 27-ին 5 ժամ փակ կլինի

 Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը մայիսի 27-ի ժամը 15։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մայիսի 27-ին, ժամը 15։00-ից մինչև 20։00-ն «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ի կողմից  Մ-6 ավտոճանապարհին իրականացվելու են ժայռի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով Նեղուցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ տանող  ճանապարհահատվածը փակ կլինի։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

կիսվել նյութով -