338 դիտում, 2020.05.26 20:40

Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից

Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից

 Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից:

Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել «Միլան»-ի մարզման ժամանակ և բուժզննումից հետո պարզ է դարձել, որ շվեդ ֆուտբոլիստը կկարողանա նորից մասնակցել հանդիպումներին մեկ ամսից:

Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:  Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ: 

կիսվել նյութով -