25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա մեկ ամսից:
Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել «Միլան»-ի մարզման ժամանակ և բուժզննումից հետո պարզ է դարձել, որ շվեդ ֆուտբոլիստը կկարողանա նորից մասնակցել հանդիպումներին մեկ ամսից:
Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ: