332 դիտում, 2020.05.26 20:28

ԱԺ նախագահը և ՄԻՊ-ը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությունը

ԱԺ նախագահը և ՄԻՊ-ը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 26-ին ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանությանը, Արցախի օրենսդրական դաշտում փոփոխություններին և Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել են ԱԺ արտաքին կապերի ընդլայնումը և օրենսդիր-մարդու իրավունքների պաշտպան փոխգործակցությունը:

կիսվել նյութով -