360 դիտում, 2020.05.26 19:40

Արարատի մարզում 62-ամյա վարորդը «շոֆեռների աղբյուր» տարածքում Opel Corsa-ով գլխիվայր շրջվել է. վերջինս տեղում մահացել է

Արարատի մարզում 62-ամյա վարորդը «շոֆեռների աղբյուր» տարածքում Opel Corsa-ով գլխիվայր շրջվել է. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 26-ին ժամը 14:30-ի սահմաններում Արարատի մարզում 62-ամյա Հակոբ Մարտիրոսյանը իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «շոֆեռների աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարտիրոսյանը տեղում մահացել է: 

Փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան, այնուհետև հոսանքազրկել և սահմանազատել տարածքը, ինչից հետո դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

կիսվել նյութով -