396 դիտում, 2020.05.26 18:57

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ, շնորհավորել Վրաստանի անկախության օրվա առթիվ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ, շնորհավորել Վրաստանի անկախության օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչի Տալակվաձեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։

Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համակավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ։

կիսվել նյութով -