376 դիտում, 2020.05.26 22:40

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 հազար նոր դեպք է գրանցվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 հազար նոր դեպք է գրանցվել

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 հազար նոր դեպք է գրանցվել, 500 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է Ջոնս Հոպկինսի համալսարանը, հաղորդում է РИА Новости-ն։

Համալսարանի տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 19 056 նոր դեպք, մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 20 634:

ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 500 մարդ, նախօրեին հաղորդվել էր 633 մահացածների մասին:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 662 768 դեպք եւ 98 223 մահվան դեպք է գրանցվել: Նշվում է, որ ապաքինվել է մոտ 380 հազար մարդ։

կիսվել նյութով -