ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 19 հազար նոր դեպք է գրանցվել, 500 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է Ջոնս Հոպկինսի համալսարանը, հաղորդում է РИА Новости-ն։
Համալսարանի տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 19 056 նոր դեպք, մեկ օր առաջ այդ ցուցանիշը կազմել է 20 634:
ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 500 մարդ, նախօրեին հաղորդվել էր 633 մահացածների մասին:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 662 768 դեպք եւ 98 223 մահվան դեպք է գրանցվել: Նշվում է, որ ապաքինվել է մոտ 380 հազար մարդ։