378 դիտում, 2020.05.26 17:38

Պուտինը նշանակել է Հաղթանակի շքերթի օրը

Պուտինը նշանակել է Հաղթանակի շքերթի օրը

Հաղթանակ շքերթը Մոսկվայում կանցկացվի հունիսի 24-ին. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։

«Հրամայում եմ սկսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթի նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և այլ քաղաքներում: Մենք այն կանցկացնենք հունիսի 24-ին` այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան Մոսկվայի տակ կռվածներն ու Լենինգրադը պաշտպանածները, Ստալինգրադի տակ մարտչածները, Եվրոպան ազատագրածները, գրոհով Բեռլինը գրավածները»,- ասել է Պուտինը։

Նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարա Սերգեյ Շոյգուին` բացառել շքերթի մասնակիցների առաղջության համար բոլոր ռիսկերը:

«Հրամայում են ձեզ` ապահովել ամենախիստ անվտանգության պահանջները շքերթի նախապատրաստման և անցկացման ժամանակ: Բոլոր մասնակիցների համար ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն, ավելի լավ է` բացառվեն»,- ասել է Պուտինը և հավելել, որ, ցավոք, անվտանգության խիստ միջոցառումներ  օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի լինի ապահովել «Անմահ գունդ»-ի երթի ժամանակ, որին մասնակցելու են միլիոնավոր քաղաքացիներ, և հեռավորություն պահպանելն իսկապես հնարավոր չի լինի:

Այդ կապակցությամբ նա առաջարկել է երթն անցկացնել մեկ ամիս ուշ` հուլիսի 26-ին` Ռազմածովային նավատորմի օրը: Ընդ որում` եթե դեռևս վտանգավոր լինի հուլիսին երթն անցկացնելը, այն կհետաձգվի ևս մեկ ամսով:

Հիշեցնենք, որ Հաղթանակի շքերթը և «Անմահ գունդ»-ի երթը, որոնք պետք է անցկացվեցին մայիսի 9-ին, հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով:

կիսվել նյութով -