30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Հաղթանակ շքերթը Մոսկվայում կանցկացվի հունիսի 24-ին. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն։
«Հրամայում եմ սկսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթի նախապատրաստական աշխատանքները Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում և այլ քաղաքներում: Մենք այն կանցկացնենք հունիսի 24-ին` այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան Մոսկվայի տակ կռվածներն ու Լենինգրադը պաշտպանածները, Ստալինգրադի տակ մարտչածները, Եվրոպան ազատագրածները, գրոհով Բեռլինը գրավածները»,- ասել է Պուտինը։
Նախագահը հանձնարարել է պաշտպանության նախարա Սերգեյ Շոյգուին` բացառել շքերթի մասնակիցների առաղջության համար բոլոր ռիսկերը:
«Հրամայում են ձեզ` ապահովել ամենախիստ անվտանգության պահանջները շքերթի նախապատրաստման և անցկացման ժամանակ: Բոլոր մասնակիցների համար ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն, ավելի լավ է` բացառվեն»,- ասել է Պուտինը և հավելել, որ, ցավոք, անվտանգության խիստ միջոցառումներ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի լինի ապահովել «Անմահ գունդ»-ի երթի ժամանակ, որին մասնակցելու են միլիոնավոր քաղաքացիներ, և հեռավորություն պահպանելն իսկապես հնարավոր չի լինի:
Այդ կապակցությամբ նա առաջարկել է երթն անցկացնել մեկ ամիս ուշ` հուլիսի 26-ին` Ռազմածովային նավատորմի օրը: Ընդ որում` եթե դեռևս վտանգավոր լինի հուլիսին երթն անցկացնելը, այն կհետաձգվի ևս մեկ ամսով:
Հիշեցնենք, որ Հաղթանակի շքերթը և «Անմահ գունդ»-ի երթը, որոնք պետք է անցկացվեցին մայիսի 9-ին, հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: