կարևոր
1873 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-26 17:24

Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

Տիգրան Աթանեսյանի հաղորդման կապակցությամբ հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել

 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր պատճառելու հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին անձանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: