460 դիտում, 2020.05.26 17:11

Մեկ օրում ԱԻՆ-ը 1245 վարակազերծում է կատարել

ԱԻՆ-ն իրականացնում է ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում:

Այսօր՝ մայիսի 26-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1245 վարակազերծում, որից 872-ը՝ մարզերում, 373-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ 

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։