կարևոր
1837 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-26 16:58

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել, վարակակիրը 23-ամյա աղջիկ է: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանից։

«Վարակակիրը հիմա կենտրոնում չէ, հիվանդանոցում է: Մայիսի 23-ին խնամյալներից մեկը իր հիվանդության բերումով՝ առողջական վիճակի վատթարացում է ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մեկ օր մնալուց հետո իրեն թեստավորել են, և թեստի պատասխանը դրական է եղել: Մենք չենք կարող հստակ ասել՝ նա հիվանդանոցո՞ւմ, թե կենտրոնում է վարակել»,- հայտել է նա:

Սոնա Մարտիրոսյանը նշել է, որ ամենայն լրջությամբ են խնդրին մոտեցել, և թեստի պատասխանը ստանալուց հետո աղջկան խնամող սանիտարը և իր խմբի մնացած 20 անդամները մեկուսացվել են: Նա կարևոր համարեց այն փաստը, որ մեկուսացվածներից ոչ ոք ախտանշաններ չունի: Նրանք բոլորն այսօր կթեստավորվեն:

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի: