27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԵԱՏՄ-ի շրջանակում արձանագրություն վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Տնտեսական միության շրջանակում ևս մեկ տարով մաքսային արտոնություն է տրվում Ղրղզստանի Հանրապետությանը: Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
«Օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել արձանագրությունը: Արձանագրությամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ: Ղրղզստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ այդ թվում միանալով ԵԱՏՄ գործող մաքսատուրքերին: Սակայն, հաշվի առնելով, որ մաքսատուրքերի միացումը կբերեր որոշակի ապրանքների թանկացմանը, վերջինիս տրվել է առավելություն՝ 5 տարի ժամանակահատվածով կիրառել արտոնյալ մաքսային դրույքաչափեր այն ապրանքների նկատմամբ, որոնք կսպառվեն Ղրղզստանում: Խոսքը մոտ 221 ապրանքատեսակների մասին է, որոնցից 82-ը վերաբերում են 87 ապրանքային խմբում դասվող տրանսպորտային միջոցներին: 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց Ղրղզստանի համար այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբին դասվող տրասպորտային միջոցների»,-ասել է փոխնախարարը:
Այսպիսով, Ղրղզստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում ևս մեկ տարի ունենալ արտոնյալ մաքսատուրքեր՝ որոշ ապրանքատեսակների մասով: Այդ իրավակարգավորումը Ղրղզստանի համար կգործի հետադարձ ուժով՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսած: