552 դիտում, 2020.05.26 16:12

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակում արդեն հավաքվել է 9,5 մլրդ եվրո: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

«Հիանալի արդյունք, մենք հասել ենք «Գլոբալ պատասխան» խոշոր մարաթոնի առաջին մեծ նշաձողին»,- նշել է Լեյենը:

 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի 4-ին կազմակերպեց դոնորների միջազգային առցանց համաժողով: ԱՄՆ-ն հրաժարվել էր մասնակցությունից: Առաջին փուլում հավաքվել էր 7.4 մլրդ եվրո, այնուհետև մասնավոր դեմքերը, հիմնադրամները և կառավարությունները շարունակել են նվիրատվություններ կատարել:

Այս նախաձեռնության նպատակն է գլոբալ մակարդակում համաձայնեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հետազոտությունները: Հենց նման պատվաստանյութեր ստեղծվեն, դրանք հասանելի կլինեն բոլոր երկրներին, այդ թվում՝ աղքատներին: