742 դիտում, 2020.05.26 16:01

Կասեցում՝ Սեւան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ

Կասեցում՝ Սեւան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում հայտնում են.

«Կասեցում՝ Սեւան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ

Սեւան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների եւ հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը անվտանգության կանոնների պահպանման լայնածավալ մշտադիտարկում է անցկացնում։

Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առեւտրի օբյեկտներում եւ հանրային սպասարկման վայրերում։

Ժամանակավոր կասեցման որոշումներ են կայացվել նաեւ մի շարք վարսավիրանոցների, ստոմատոլոգիական կենտրոնների եւ այլ ոլորտներում գործող տնտեսվարողների հանդեպ։

Մեկ օրում կասեցվել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համատեքստում անվտանգության կանոնների պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։

Պարետի սահմանած կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ»։