496 դիտում, 2020.05.26 15:47

Ճապոնիայում սկսել են յուրաքանչյուր բնակչին 930 դոլար վճարելու գործընթացը

Ճապոնիայում սկսել են յուրաքանչյուր բնակչին 930 դոլար վճարելու գործընթացը

 Ճապոնիայի  իշխանությունները սկսել են յուրաքանչյուր քաղաքացուն վճարել 100 հազար իենի (շուրջ 930 ԱՄՆ դոլարի) չափով` կորոնավիրուսով պայմանավորված: Այս մասին հայտնել է հաղորդակցության ու ադմինիստրատիվ հարցերով նախարար Սաննաե Տակաիտին. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ապրիլի վերջին Ճապոնիայում հաստատվել էր հավելյալ բյուջե 25.6 տրիլիոն իենի (237 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով, որի նպատակն էր աջակցել տնտեսությանը համավարակի պայմաններում:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17 հազար 300 է, մահացել է 860 մարդ: Ավելի քան 14 հազար մարդ ապաքինվել է: