15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ճապոնիայի իշխանությունները սկսել են յուրաքանչյուր քաղաքացուն վճարել 100 հազար իենի (շուրջ 930 ԱՄՆ դոլարի) չափով` կորոնավիրուսով պայմանավորված: Այս մասին հայտնել է հաղորդակցության ու ադմինիստրատիվ հարցերով նախարար Սաննաե Տակաիտին. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ապրիլի վերջին Ճապոնիայում հաստատվել էր հավելյալ բյուջե 25.6 տրիլիոն իենի (237 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով, որի նպատակն էր աջակցել տնտեսությանը համավարակի պայմաններում:
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 17 հազար 300 է, մահացել է 860 մարդ: Ավելի քան 14 հազար մարդ ապաքինվել է: