Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվեց աշխատանքից, այս մասին Ոստիկանությունում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Լևոն Մնացականյանին կփոխարինի Աշոտ Հակոբջանյանը: Վերջինս զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: