342 դիտում, 2020.05.26 15:26

Ինչպե՞ս է վիրուսը տարածվում և ո՞րն է վարակման ամենահավանական վայրը

Ինչպե՞ս է վիրուսը տարածվում և ո՞րն է վարակման ամենահավանական վայրը

Մասաչուսեթս նահանգի Դարտմուտ քաղաքի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Էրին Բրոմաժն իր հոդվածում փորձել է բացատրել, թե ինչպես են տարածվում վարակիչ հիվանդությունները: Նա գնահատել է կորոնավիրուսով վարակման ռիսկը տարբեր իրավիճակներում՝ ներառյալ հարսանիքները, ծննդյան հավաքույթները: Պրոֆեսորը եզրահանգել է՝ դրսում վիրուսակիր դառնալու, վիրուսը վերցնելու հավանականությունը համեմատաբար ցածր է: 

Պրոֆեսորը փորձել է տալ շատ հարցերի պատասխաններ:

Որտե՞ղ են մարդիկ հիվանդանում

Մարդկանց մեծ մասը վարակվում է հենց սեփական տանը: Տան անդամներից մեկը վիրուսով վարակվում է համայնքում, դրսում, բերում տուն, որտեղ տան մյուս անդամների հետ կայուն շփումը հանգեցնում է վարակման:

Բայց մարդիկ համայնքում որտե՞ղ են վարակվում: Կենսաբանը նշել է՝ հաճախ լսում է, որ մարդիկ վախենում են մթերային խանութներից, հեծանիվ քշելուց, վազողներից, որոնք պաշտպանիչ դիմակ չեն կրում... Այս վայրերն արդյոք մտահոգի՞չ են: Պրոֆեսորի կարծիքով՝ ոչ այնքան. նա բացատրել է. վարակվելու համար հարկավոր է ենթարկվել վիրուսի վարակիչ դոզայի. այլ կորոնավիրուսների վարակիչ դոզանների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակման համար կարող է անհրաժեշտ լինել միայն փոքր չափաբաժին: Որոշ մասնագետներ հաշվարկում են, որ այնքան քիչ, ինչքան 1000 SARS-CoV2-ի վարակիչ վիրուսային մասնիկներն են, բավարար են:

«Խնդրում ենք նկատի ունենալ, սա դեռ պետք է փորձարարորեն որոշվի, բայց մենք կարող ենք օգտագործել այդ թիվը ՝ ցույց տալու համար, թե ինչպես կարող է առաջանալ վարակ: Վարակումը կարող է առաջանալ ՝ 1000 վարակիչ վիրուսային մասնիկների միջոցով, որոնք ստանում եք մեկ շնչով կամ աչքը մեկ անգամ քորելուց (տրորելուց) կամ 100 վիրուսային մասնիկներից, որոնք ներթափանցում են 10 շնչից յուրաքանչյուրում: Այս իրավիճակներից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել վարակի տարածման»,-նկատել է պրոֆեսորը:

Վիրուսը որքա՞ն ժամանակ է արտազատվում շրջակա միջավայր

Լոգարաններ.Լոգարանները (զուգարանները) ունեն շատ հպման մակերեսներ՝ դռան բռնակներ, ծորակներ և այլն: Այսպիսով՝ փոխանցման ռիսկը այս միջավայրում կարող է բարձր լինել: Հասարակական զուգարաններից պետք է ավելի զգուշավոր լինել, մինչև ռիսկի մասին ավելի շատ բան կիմանանք:

Հազը. Մեկ հազը արձակում է մոտ 3000 կաթիլ, և կաթիլները ժամում 50 մղոն կարող են շարժվել: Կաթիլներից շատերը մեծ են և արագ են ընկնում, բայց շատերը մնում են օդում և մի քանի վայրկյանում կարող են տարածվել սենյակում: 

Փռշտոց. Մեկ փռշտոցի արդյունքում արձակվում է մոտ 30 000 կաթիլ, կաթիլները շարժվում են ժամում մինչև 200 մղոն: Կաթիլներից շատերը փոքր են և տարածվում են մեծ տարածություններով (հեշտությամբ սենյակի միջով):

Այսպիսով, եթե մարդը վարակված է, մեկ հազի կամ փռշտոցի կաթիլները կարող են պարունակել մինչև 200 հարյուր միլիոն վիրուսի մասնիկներ, որոնք բոլորը կարող են տարածվել իրենց շրջապատող միջավայրում:

Շնչառություն. Մեկ արտաշնչման արդյունքում արձակվում է 50-5000 կաթիլ: Այս կաթիլների մեծ մասը ցածր արագություն ունի և արագ ընկնում է գետնին: 

Ի տարբերություն փռշտոցների և հազի, որոնք մեծ քանակությամբ վիրուսային մասնակիկներ են արձակում, շնչառությունից ազատված շնչառական կաթիլները միայն պարունակում են վիրուսի ցածր մակարդակ: 

Խոսելը մեծացնում է շնչառական կաթիլների արձակումը մոտ 10 անգամ՝ 200 վիրուսի մասնիկներ մեկ րոպեում: Ենթադրելով, որ յուրաքանչյուր վիրուս ներքաշվում է, ապա  դեմ առ դեմ խոսակցություն  ժամանակ 5 րոպե կպահանջվի՝ անհրաժեշտ դոզան ստանալու համար: Յուրքանչյուրը, որը դեմ առ դեմ խոսակցության համար 10 րոպե է անցկացնում, պոտենցիալ վարակակիր է: Այսպիսով, ցանկացած մեկը, ով վարակակրի հետ կիսում է տարածություն՝ օրինակ աշխատավայրում, ավելի երկար ժամանակահատված, պոտենցիալ վարակակիր է: Ահա թե ինչու է խիստ անհրաժեշտ, որ սիմպտոմներ ունեցող մարդիկ մնան տանը: Պրոֆեսորը նկատել է՝ փռշտոցներն ու հազերն այնքան շատ վիրուս են դուրս մղում, որ կարող են վարակել մի ամբողջ սենյակի մարդկանց:

Ո՞րն է ասիմպտոմատիկ մարդկանց դերը վիրուսի տարածման հարցում

Վիրուսը միայն սիմպտոմատիկ մարդկանց միջոցով չի տարածվում: Վարակված մարդկանց առնվազն 44 տոկոսը որևէ սիմպտոմ չունի: Հնարավոր է վիրուսը միջավայրում տարածել սիմպտոմների ի հայտ գալուց մինչև 5 օր առաջ:  

Այնուհետև Էրին Բրոմաժն օրինակով ներկայացրել է, թե ինչպես է մեկ վարակված անձի աշխատանքի գնալուց հետո նույն հարկում աշխատող 216 աշխատողներից 94-ը մեկ շաբաթ անց վարակվել: Ընդ որում, նրանցից 2-ը եղել են ասիմպտոմատիկ: Սակայն վարակի փոխանցման միջոցը պարզել չի հաջողվել, դա կարող էր լինել վերելակի կոճակը, դռան բռնակը, ջրի ապարատը և այլն: Նույն շենքում, սակայն տարբեր հարկերում աշխատող 3 մարդիկ ևս վարակվել են: Չնայած շենքի տարբեր հարկերի աշխատողների միջև շփում է եղել՝ վերելակում, նախասրահում, սակայն բռնկումը սահմանափակվել է միայն մեկ հարկով: 

Պրոֆեսորը ներկայացրել է նաև մեկ իրական պատմություն Չիկագոյից, թե ինչպես մի վարակված մարդ՝ Բոբը, չիմանալով իր հիվանդության մասին, վարակել է իր ընտանիքի անդամներին, մասնակցել է թաղման արարողության, գրկախառնվել, վարակել նաև այդ մարդկանց: Այդ մարդիկ ունեցել են սիմպտոմներ, սակայն Բոբը՝ ոչ: Հետո Բոբը մասնակցել է ծննդյան արարողության, վարակել 9-ից 7 հոգու: Հետո մարդիկ, որոնք վարակվել էին Բոբից, եկեղեցում վարակել են այլ անձանց: Այսպիսով, Բոբը պատասխանատու է դարձել 16 մարդու վարակման համար, որոնցից 3-ը մահացել են: 

Պրոֆեսորը նկատել է, որ վիրուսի փոխանցումը ընտանիքում, այնուհետև համայնքում տարածումը՝ թաղումների, ծննդյան արարողությունների, եկեղեցական հավաքների միջոցով, համարվում է պատասխանատու Չիկագոյում Covid-19-ի ավելի լայն տարածման համար:

Այսպիսով՝ փակ տարածքները, այն վայրերը, որտեղ չկա բավարար օդափոխություն, համարվում են վարակի տարածման հիմնական ռիսկային գոտիները:

Վարակի տարածման հիմնական աղբյուրերն են՝ տունը, աշխատավայրը, հանրային տրանսպորտը, հավաքույթները և ռեստորանները: Ի հակադրություն այս ամենին, առևտրի սրահները չեն հանդիսանում վարակի տարածման հիմական ռիսկային գոտի:

կիսվել նյութով -