462 դիտում, 2020.05.26 15:18

Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1787-ով

Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1787-ով

 Իրանում մայիսի 26-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1787-ով՝ ընդհանուրը դառնալով 139 հազար 511: Մահացածների թիվն ավելացել է 57-ով: Երկրում վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 7 հազար 508 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանութունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 567 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1724-ով: Ընդհանուր առմամբ, վարակը հաղթահարել է 109 հազար 437 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 837 հազար 090 անձ:

կիսվել նյութով -