04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թայլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը: Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը:
Առաջարկը ներկայացրել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կենտրոնը, որը հավանության է արժանացել կառավարության կողմից:
Նշվում է, որ կառավարությունն արատակարգ դրության ռեժիմի ժամկետի երկարաձգումը պայմանավորում է աշխարհում համաճարակային իրավիճակի անկայուն լինելու, ինչպես նաև վարակի երկրորդ ալիքի հնարավոր բռնկման հետ:
Նաև հաղորդվում է, որ Թայլանդի կառավարությունը հանձնարարություն է տվել սահմանափակումների մեղմացման երրորդ փուլի քննարկման վերաբերյալ, որը պետք է սկսվի հունիսի 1-ից: