կարևոր
1123 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-26 14:41

Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվում է տրանսպորտի ախտահանում

Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվում է տրանսպորտի ախտահանում

Երևանում ամենօրյա ռեժիմով պարտադիր իրականացվում է հանրային տրանսպորտի, մետրոյի վագոնների և կայարանների խորքային ախտահանում` պարետի ցուցումներին համապատասխան։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:

«Երևան համայնքում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները մասնագիտացված կառույցի կողմից խորքային ախտահանվում են։ Մասնավոր հատվածը սեփական տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն իրականացնում է իր միջոցների հաշվին։ Պարետի ցուցումի համապատասխան՝ բոլոր տրանսպորտային միջոցների շարժակազմերում մուտքի մոտ տեղադրված են ալկոգելեր։ Ուշադրություն է դարձվում նաև վարորդներին ու ուղևորներներին, որպեսզի նրանք լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Այդ հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը և տեսչական մարմինը՝ համագործակցելուվ նաև Երևանի քաղաքապետարանի հետ»,- նշել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ իրականացված ստուգումների արդյունքում լինում են խախտումներ, սակայն դրանք շատ չեն։ Գալստյանը տեղեկացրեց, որ մայիսի 24-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել է խախտում կատարած 2 տրանսպորտային միջոց, իսկ մայիսի 25-ին՝ 3 ավտոբուս, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Ընդհանուր առմամբ՝ միջերթային ախտահանումներն իրականացնում են տրանսպորտային կազմակերպությունները իրենց միջոցներով։