կարևոր
2476 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-26 13:48

Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ

Գորգիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ն դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել իշխանության դիրքորոշման հետ

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը նիստերի դահլիճ վերադառնալը երբեք չի կապել իշխանության դիրքորոշման հետ: Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մտքին, որ ԼՀԿ-ի վերադարձը նիստին նշանակում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իշխանության գնահատականը բավարարել է խմբակցությանը:

Միրզոյանը հիշեցրել էր՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ նիստում գործընկերներին տեսնելով՝ կարող է ենթադրել, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին:

Գորգիսյանն արձագանքեց. «Լուսավոր Հայաստան» երբեք իր դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել ձեր դիրքորոշման հետ»,-ասաց նա ու ընդգծեց՝ հույս չեն ունեցել, որ քաղաքական ուժից որևէ մեկը վարչապետի ելույթից տարբերվող կարծիք կհայտնի:

«Մենք հայտարարել ենք, որ կանենք հետևություններ: Եվ հետագա մեր գործունեությունը կպայմանավորենք նաև ձեր՝ այդ օրերին արած կամ չարած գործողություններով»,-նշեց նա:

Անդադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ պատգամավորը նշեց, որ դա շատ կարևոր է: Նա հիշեցրեց, որ կամավորների շնորհիվ իրենց կուսակցության գրասենյակում բացել էին շտաբ, որը օգնում էր քաղաքացիներին, սպասարկում զանգերը: «Այն իր վրա վերցրեց կառավարության բեռի մի մասը՝ ուղղորդելով քաղաքացիներին: Եվ սրանից լավ օրինակ, կարծես թե, չկա, թե ինչպես ենք մենք վերաբերվում ամեն մի քաղաքացուն հուզող խնդիրներին»,-նշեց պատգամավորն ու իր դժգոհությունը հայտնեց կառավարության՝ կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկած քայլերից: