400 դիտում, 2020.05.26 13:15

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական ​​նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական ​​նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մայիսի 26-ի դատական ​​նիստը հետաձգվել է:

Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացման մեջ է:

Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 2-ին՝ ժամը 13-ին:

կիսվել նյութով -