ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մայիսի 26-ի դատական նիստը հետաձգվել է:
Բացելով նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների կողմից միջնորդություն է ներկայացվել նիստի հետաձգման մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ նրա ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, ինքնամեկուսացման մեջ է:
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 2-ին՝ ժամը 13-ին: