554 դիտում, 2020.05.26 12:54

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 5-ամյա երեխան հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 5-ամյա երեխան հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ տան հեռուստացույցը (խորհրդային) ընկել է վրան: Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին` առանց գիտակցության, արնահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,- նշեց Դերձյանը։

Նրա խոսքով՝ մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ։

կիսվել նյութով -