24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ տան հեռուստացույցը (խորհրդային) ընկել է վրան: Երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին` առանց գիտակցության, արնահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա»,- նշեց Դերձյանը։
Նրա խոսքով՝ մահը որևէ կապ չունի կորոնավիրուսի հետ։