310 դիտում, 2020.05.26 12:38

Իբրահիմովիչը մարզման ժամանակ վնասվածք է ստացել

Իբրահիմովիչը մարզման ժամանակ վնասվածք է ստացել

Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Այս մասին գրում է Sky Sport Italia-ն:

Իբրահիմովիչը ստիպված է եղել ընդհատել մարզումը մկանների հետ կապված վնասվածքի պատճառով: Շվեդ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջությունը: «Միլան»-ում մտավախություն ունեն, որ նա խաղադաշտ կվերադառնա բավականին ուշ:

Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ: 

կիսվել նյութով -