296 դիտում, 2020.05.26 12:31

Մոլդովան հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը

Մոլդովան հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը

Մոլդովան մայիսի 26-ից հանել է ավտոբուսային և երկաթգծային միջազգային ուղևորափոխադրումների արգելքը: Այն մտցվել էր կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այս մասին տեղեկությունը «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է երկրի վարչապետ Իոն Կիկուն. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ ուղևորները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ, երկիր մուտք գործելիս նրանք կջերմաչափվեն, իսկ սրահները պետք է պարբերաբար ախտահանվեն:

Մինչև հունիսի 30-ը Մոլդովայում գործում է օտարերկրացիների մուտքի արգելքի ռեժիմը, բացառություն կլինեն տարանցիկ ուղևորափոխադրումները: Մոլդովա կկարողանան մուտք գործել Մոլդովայի քաղաքացու ընտանիքի անդամները, երկարաժամկետ այցագիր ունեցող անձինք, դիվանագետները:c

կիսվել նյութով -