322 դիտում, 2020.05.26 12:02

Գևորգ Պետրոսյանը դիմակ չկրելու համար նախազգուշացում ստացավ

Գևորգ Պետրոսյանը դիմակ չկրելու համար նախազգուշացում ստացավ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարեց նախազգուշացում՝ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար: Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ մայիսի 26-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ Սահամադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարում եմ նախազգուշացում»,-ասաց Միրզոյանը:

Պատգամավորը նիստերի դահլիճում դիմակ չէր կրում: 

Արարատ Միրզոյանը նիստի սկզբում պատգամավորներին հորդորել, խնդրել էր նիստերի դահլիճում կրել դիմակ, հակառակ դեպքում ստիպված կլինի կիրառել նախազգուշական միջոցներ՝ ընդհուպ դահլիճից դուրս կհրավիրի:  

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ փակ վայրերում կրելը պարտադիր է:

կիսվել նյութով -