314 դիտում, 2020.05.26 11:47

Խիստ սահմանափակումներ չկիրառած Շվեդիայում գործազրկության մակարդակը բարձրացել է

Խիստ սահմանափակումներ չկիրառած Շվեդիայում գործազրկության մակարդակը բարձրացել է

Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել: Այս մասին հայտնել է «Bloomberg»-ը. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Փորձագետները նշում են, որ Շվեդիայում գործազրկության մակարդակը կարող է հասնել 17 տոկոսի, եթե պարտադիր արձակուրդի ուղարկված քաղաքացիները մոտ ապագայում չվերադառնան իրենց աշխատանքին:

Շվեդիայի իշխանությունները շարունակում են աշխատանքի համակարգի բարեփոխումների մասին քննարկումները, որոնց համաձայնգործատուները կարող են պարզ ճանապարհով, ավելի քիչ ծախսով մարդկանց ազատել աշխատանքից: Այս առաջարկն առաջացրել է դժգոհություն մի շարք արհմիություններում և ընդդիմությունում, որի ներկայացուցիչները սպառնում են անվստահություն հայտնել վարչապետին, եթե այդ փոփոխություններն ուժի մեջ մտնեն: 

Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 33 հազար 843, մահացել է 4 հազար 029 մարդ:

կիսվել նյութով -