312 դիտում, 2020.05.26 11:09

Իսրայելական կործանիչները ներխուժել են Լիբանանի տարածք

Իսրայելական կործանիչները ներխուժել են Լիբանանի տարածք

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք։ Այս մասին հայտնել է Al-Watania գործակալությունը։

Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները հայտնվել են Լիբանանի Հանրապետության երկնքում այն բանից հետո, երբ «Հեզբոլլահը» խորհրդանշական զորահանդես է անցկացրել Մլիթ քաղաքում՝ իսրայելական զորքերի՝ Հարավային Լիբանանից դուրս բերման 20 ամյակի կապակցությամբ։

Գործակալությունը գրում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն անցել են Մարջայուն-Նաբաթիյա վրայով, իմիտիացիա ստեղծելով, թե իբր հարձակումներ են գործում,։

Հիշեցնենք, որ իսրայելական օդուժը 2020 թ. մարտին ներխուժել էր Լիբանանի օդային տարածք՝ իրականացնելով հետախուզական գործողություններ։

կիսվել նյութով -