360 դիտում, 2020.05.26 10:43

Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք, մենք բժիշկներ ենք. Արգենտինայում բողոքի ցույց է բուժաշխատողների մասնակցությամբ

Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք, մենք բժիշկներ ենք. Արգենտինայում բողոքի ցույց է բուժաշխատողների մասնակցությամբ

Արգենտինական խոշոր Կորդովա նահանգի համանուն քաղաքում, չնայած կորոնավիրուսային համաճարակին, անցկացվում է բուժաշխատողների և նրանց աջակցող քաղաքացիների բողոքի զանգվածային ակցիա. այս մասին գրում է La Voz պարբերականը։

Նշվում է՝ մասնակիցները բողոքում են առողջապահական ոլորտի աշխատողների իրավունքների ոտնահարումից, ցածր և ուշացող աշխատավարձերից, ինչպես նաև իրանց հասցեին անվերջ հնչող մեղադրանքներից։ 

«Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք, մենք բժիշկներ ենք։ Բավական է դաժան վերաբերմունքի արժանանաք։ Բավական է մեղադրել ու սպառնալ մեզ»,- այսպիսի կարգախոսներով են մարդիկ դուրս եկել փողոց։

Ցուցարարների մի մասն ակցիային մասնակցում է մեքենաներով, ինչի հետևանքով քաղաքում հսկայական խցանումներ են առաջացել։

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Կորդովա նահանգի 3 այլ քաղաքներում՝ Ռիո Կուարտոյում, Կառլոս Պասում և Ալտա Գրասիայում։

կիսվել նյութով -