27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 25-ին, ժամը 19:11-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մայիս Մ․, ծնված 1993 թ.) բախվել է «IVEKO» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Խաչատուր Գ․, ծնված 1966 թ.), ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է մեքենայում։
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։