358 դիտում, 2020.05.26 09:47

Դուբլինը երաշխիքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, որ կընդունի Եվրո-2020-ի խաղերը

Դուբլինը երաշխիքներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, որ կընդունի Եվրո-2020-ի խաղերը

 Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան հաստատել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Եվրոպայի հոբելյանական առաջնության խաղերի խմբային փուլի մի մասը կանցնի Դուբլինում, ինչպես և պլանավորվում էր:

Օրեր առաջ Լոնդոնը ևս հաստատեց, որ պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը և եզրափակիչ հանդիպումը:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, թե ուզում է, որ Եվրոպայի հոբելյանական առաջնությունն անցկացվի 12 քաղաքներում՝ անկախ նրանից, որ մրցաշարը հետաձգվել է մեկ տարով: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին`հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարը կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում և Ամստերդամում: 

կիսվել նյութով -