782 դիտում, 2020.05.25 23:25

Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ պարետը նոր որոշում է ստորագրել

Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ պարետը նոր որոշում է ստորագրել

Պարետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 25-ի N 92 որոշմամբ սահմանվել է դիմակներ կրելու փոփոխություններ։

Մասնավորապես սահմանվել է, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:

Որոշմամբ արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:

Տիգրան Ավինյանի որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին:

կիսվել նյութով -