406 դիտում, 2020.05.25 22:57

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվել․ Գրիշա Թամրազյան

Իմ հրաժարականի հարցը չի քննարկվել․ Գրիշա Թամրազյան

ԱԺ հանձնաժողովի փակ նիստում չի քննարկվել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի հարցը։ Այս մասին մայիսի 25-ի նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը։

«Նմանատիպ հարց չի քննարկվել»,- լրագրողների հարցին ի պատասխան նշեց նա՝ հավելելով․ «Նման հանդիպումները արդյունավետ են, ինձ հարցեր են ուղղվել, ես դրանց պատասխանել եմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ս․ Գոգյան-Գ․ Թամրազյան առերեսումը շարունակվում է. կողմերը քննարկումը շարունակում են Մխիթար Հայրապետյանի աշխատասենյակում:

կիսվել նյութով -