Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը վերսկսել է խմբային մարզումները: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Առաջին խմբային մարզմանը չեն մասնակցել վնասվածք ստացած Նիկոլո Զանիոլոն, Պաու Լոպեսը և Դիեգո Պերոտին։ Մարզմանը մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է շարունակվել հունիսի 13-ին կամ 20-ին: Իտալիայի կառավարությունը ֆուտբոլային ակումբներին թույլատրել է վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարքակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան», չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապաթիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: