338 դիտում, 2020.05.25 22:26

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով զիջեց «Արարատ»-ին

«Ուրարտու»-ն նվազագույն հաշվով զիջեց «Արարատ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 18-րդ տուրն ավարտվեց «Արարատ»-«Ուրարտու» խաղով:

«Արարատ»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ուրարտու»-ի դարպասը գրավեց Դավիթ Խուրցիձեն: Բարձրագույն խմբի այս տուրում հաղթանակ էին տոնել նաև «Լոռի»-ն, «Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն:

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 30-ից սկսած: ՀՖՖ դեռևս չի ներկայացրել հաջորդիվ կայանալիք խաղերի խաղացանկը:

կիսվել նյութով -