366 դիտում, 2020.05.25 23:04

Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

Ոստիկանները բերման են ենթարկել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ քաղաքացուն դանակահարած 36-ամյա բնակչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Մայիսի 21-ին՝ ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ:

Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե վնասվածքը ստացել է շենքի բակում ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:

Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 36-ամյա մի բնակիչ:

Ժամը 23.40-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

կիսվել նյութով -