372 դիտում, 2020.05.25 22:38

Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

Անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

Մայիսի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին հաստիքային զենքերի կրման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները:

կիսվել նյութով -