Մայիսի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են անձնակազմին հաստիքային զենքերի կրման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները: