կարևոր
5207 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-25 21:24

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն այցելել է սահմանապահ զորքերի ուղեկալներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն այցելել է սահմանապահ զորքերի ուղեկալներ

Մայիսի 22-ից 23-ը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանն այցելել են հայ-իրանական սահմանը վերահսկող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուղեկալներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: 

ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանն ընդգծել է ջոկատի ներկայիս վիճակի նկատելի ձեռքբերումները, դրական գնահատել նման բարդ բնակլիմայական պայմաններում անցկացվող ծառայությունը, միևնույն ժամանակ մատնանշել առկա խնդիրները և տվել հանձնարականներ այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ։

Այցի ընթացքում Է․ Մարտիրոսյանը շարքային Ա Հովհաննիսյանին շնորհել է կրտսեր սերժանտի կոչում՝ սահմանախախտման դեպք հայտնաբերելու և սահմանախախտին ձերբակալելու համար։