24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է 7-րդ գումարման Ազգային ժողովի օրենսդրական աշխատանքների կազմակերպմանը, քննարկվել են պատգամավորների և աշխատակազմի բնականոն գործունեությանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել է նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: