330 դիտում, 2020.05.25 20:54

«Լուսավոր Հայաստան»-ը դադարեցնում է բոյկոտը. խմբակցությունը կմասնակցի Աժ առաջիկա նիստին

«Լուսավոր Հայաստան»-ը դադարեցնում է բոյկոտը. խմբակցությունը կմասնակցի Աժ առաջիկա նիստին

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը:

«Խմբակցությունը կմասնակցի խորհրդարանի առաջիկա նիստին»,- ասուլիսի ընթացքում հայտարարել են խմբակցության պատգամավորները:

Նրանք կմասնակցեն նիստերին, թեև իշխող ուժն այդպես ել իրենց երաշխիքներ չի տվել, որ խորհրդարանական աշխատանքի շրջանակում ընդդիմության նկատմամբ բռնությունն ու ծեծկռտուքը չի կրկնվի:

Ըստ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իշխանությունները ոչ միայն չեն դատապարտել տեղի ունեցածը, այլ նաեւ խրախուսում են նման պահվածքը:

«Թող պատրանքներ չունենան, թե Լուսավոր Հայաստանի քաղաքական օրակարգը կարող են շեղել»,- ասել է Մարուքյանն ու հավաստիացրել, որ շարունակելու են հնչեցնել իրենց ընտրողների ձայնը խորհրդարանում ու տարբեր հարթակներում:  

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում վարչապետի ներկայությամբ Էդմոն Մարուքյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտում էր նիստերը:
 

կիսվել նյութով -