402 դիտում, 2020.05.25 21:51

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Մայիսի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Երեւանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Մարց գյուղի 32-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտը»։

Իրավապահները մեքենայում հայտնաբերել են 3 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ վարորդը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Վանաձորում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

կիսվել նյութով -