466 դիտում, 2020.05.25 19:55

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից․ Աշոտ Ահարոնյան

Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից․  Աշոտ Ահարոնյան

 Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներին մասնակցելուց։  

«Հայտարարություն

Ինչպես հայտնի է՝ Հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ից 31-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր։
Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից /խնջույքներ, հավաքույթներ, ուխտագնացություններ և այլն/։
Հարգելի՛ քաղաքացիներ, հանգիստը կազմակերպեք՝ չխախտելով ՀՀ Պարետի որոշումները։ Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։

կիսվել նյութով -