526 դիտում, 2020.05.25 19:41

Արթուր Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ-ից

Արթուր Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ-ից

Քիչ առաջ՝ ՀՔԾ-ից, դուրս եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողներին նա մանրամասներ չհայտնեց։ 

Հարցին, թե արդյո՞ք հանդիպել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ և առաջարկ եղել է, որի մասին բարձրաձայնել է անձամբ Մինասյանը, պատասխանեց, որ  այդ հարցով այժմ քննություն է  ընթանում և հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։ 

Հիշեցնենք, որ Միքայել Միասյանը մայիսի 2-ին  Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում պնդում էր, որ Արթուր Վանեցյանը հանդիպել է իր հետ և «հանգիստ ապրելու» գործարք առաջարկել։ 

Հավելեմ նաև, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնը թողնելուց հետո սկսեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, իսկ Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է գտնվում։

կիսվել նյութով -