Քիչ առաջ՝ ՀՔԾ-ից, դուրս եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողներին նա մանրամասներ չհայտնեց։
Հարցին, թե արդյո՞ք հանդիպել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ և առաջարկ եղել է, որի մասին բարձրաձայնել է անձամբ Մինասյանը, պատասխանեց, որ այդ հարցով այժմ քննություն է ընթանում և հրաժարվեց մանրամասներ ներկայացնել։
Հիշեցնենք, որ Միքայել Միասյանը մայիսի 2-ին Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում պնդում էր, որ Արթուր Վանեցյանը հանդիպել է իր հետ և «հանգիստ ապրելու» գործարք առաջարկել։
Հավելեմ նաև, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պաշտոնը թողնելուց հետո սկսեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, իսկ Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է գտնվում։